Windows Vista Լեզվային միջերեսի փաթեթը (LIP) Windows Vista-ին տրամադրում է Windows-ում ամենից շատ օգտագործվող մասերի մասնակի թարգմանության վարկած: LIP-ի տեղադրումից հետո, օգտվողի միջերեսի մոգերում, երկխոսության տուփերում, ցանկերում, Օգնություն եւ աջակցում նյութերում եւ այլ միույթներում գրվածքները կցուցադրվեն LIP-ի լեզվով: Չթարգմանված գրվածքները կցուցադրվեն Windows Vista-ի հիմնական լեզվով: Օրինակ, եթե գնել եք Windows Vista-ի իսպանական վարկած եւ տեղադրել եք կատալաներեն LIP, որոշ գրվածքներ կմնան իսպաներեն: Կարող եք տեղադրել մեկից ավել LIP-եր, այնպես որ, համակարգչի ամեն օգտվող կարող է իր միջերեսը տեսնել իր ընտրած լեզվով:

Ուշադրությո՜ւն։ Ե՛ւ Vista SP1-ը, ե՛ւ Տառատեսակների փաթեթը պիտի տեղադրվեն Vista LIP փաթեթից առաջ։ Տառատեսակների փաթեթը պարունակում է տառատեսակները արդիացնող կարեւոր տեղեկույթ, որն անհրաժեշտ է ձեր լեզվի ճիշտ արտապատկերման համար։ Տեղադրելու համար SP1-ը կտտացրեք ստորեւ «Տեղադրել SP1-ը»։ Տեղադրելու համար Տառատեսակների փաթեթը կտտացրեք ստորեւ «Տեղադրել Տառատեսակների փաթեթը»։

Տեղադրել SP1

Տեղադրել Տառատեսակների փաթեթը

Համակարգի պահանջները Աջակցվող գործող համակարգեր՝ Windows Vista • Microsoft Windows Vista • Օգտվողի միջերես հետեւյալ լեզուների համար. անգլերեն • 4,63 Մբ ազատ տարածք ներբեռնելու համար • 15 Մբ ազատ տարածք տեղակայման համար

Համակարգի պահանջները

  • Աջակցվող գործող համակարգեր՝ Windows Vista

• Microsoft Windows Vista

• Օգտվողի միջերես հետեւյալ լեզուների համար. անգլերեն

• 4,63 Մբ ազատ տարածք ներբեռնելու համար

• 15 Մբ ազատ տարածք տեղակայման համար

Աջակցված հենաձեւեր. LIP-երն աշխատում են միայն 32 բիթային վարկածով
Windows Vista-ում եւ չեն կարող տեղադրվել Windows-ի նախորդ վարկածներում
կամ Windows Vista-ի 64 բիթանի վարկածում:

Հրահանգներ

  1. Կտտացրեք Ներբեռնել կոճակին` ներբեռնումը սկսելու համար, կամ ընկնող ցանկից ընտրեք այլ լեզու եւ կտտացրեք Գնալ:
  2. Կատարեք հետեւյալներից մեկը.
    • Տեղադրումը անմիջապես սկսելու համար կտտացրեք Բացել կամ Աշխատեցնել ծրագիրը իր ընթացիկ տեղադրությունից:
    • Ներբեռնումը ձեր համակարգիչ պատճենելու համար, որպեսզի հետագայում այն տեղադրեք` կտտացրեք Պահել կամ Պահել այս ծրագիրը սկավառակում:

>> Скачать Windows Vista հայաֆիկացում (Armenian LIP) (2.48 Mb)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *